Երեկվանից մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական թևի վեցերորդ տուրը: Մանրամասները կներկայացնենք թերթի հերթական համարում, իսկ կայացած հանդիպումներից թերևս միայն նշենք ՇՎեդիա-Ֆրանսիա դիմակայության անսպասելի արդյունքը՝ «շնորհիվ» վերջիններիս դարպասապահ Ուգո Լյորիսի կուրիոզային վրիպումի, շվեդները դաշտի կենտրոնից գրավեցին մրցակցի դարպասը՝ հաղթելով 2:1 հաշվով: Այսօր մեր ընտրանին արտագնայում մրցում է Չեռնոգորիայի ընտրանու հետ: Ցանկանք հաջող մրցելույթ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ